Ստամբուլի հյուրանոցում մահացել է ռուս դիվանագետ Կոբրինեցը

Նիկոլայ Կոբրինեց

Ստամբուլի հյուրանոցում մահացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլայ Կոբրինեցը։ Այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

«Ցավալի լուր, կյանքից հեռացել է հիանալի մարդ, բարձրաստիճան դիվանագետ, դեսպան Նիկոլայ Կոբրինեցը։ Մենք կհիշենք նրան», - գրել է Կարասինը Telegram ալիքում։

61-ամյա Կոբրինեցը մահացել է հոկտեմբերի 12-ին: Նա Ստամբուլ էր մեկնել միջազգային միջոցառմանը մասնակցելու համար: Գործընկերներն ահազանգել են, որ նա չի ներկայացել ժողովին, ինչից հետո հյուրանոցի աշխատողները բացել են հյուրանոցի համարի դուռը և հայտնաբերել են դիվանագետի դին:

Նիկոլայ Կոբրինեցի մահվան պատճառը դեռ հայտնի չէ: