Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի է ունեցել Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Աննալենա Բերբոքի հանդիպումը։
Ըստ «Անադոլու» թուրքական լրատվական գործակալության, նախարարները քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, տարածաշրջանի բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու ու Գազայի հատվածից նրանց տարհանելու հարցը:
Բացի այդ, Ֆիդանը և Բերբոքն անդրադարձել են Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:։
Ենթադրվում է, որ Ֆիդանին ավելի ուշ կընդունեն Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին և արտգործնախարար Սամիհ Շուքրին։