ԱԽ քարտուղարը Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելին:

Ըստ ԱԽ գրասենյակի հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի մոտեցումներն ու տեսակետները: