Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի X-ի իր օգտահաշվում գրել է, որ Երևանում և Բաքվում քննարկել է համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։
«Հայաստանի և Ադրբեջանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին: Ակնկալվում է, որ այս ներգրավվածությունը կհաստատվի ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ», - գրել է Կլաարը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Եվրամիության խորհրդի նախագահն է մինչև ամսվա վերջ հրավիրել հանդիպման, որի ժամկետները հայտնի չեն։ Երևանը կողմ է ձևաչափին, Բաքուն՝ ևս, ինչի միասին հայտնել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր