Իսրայելական հետևակը և հրասայլերը մտել են Գազայի հատված՝ տեղական նշանակության գործողություններ իրականացնելու համար։
Այս մասին Fox News-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի վարչությունը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայել են ներխուժել «Համաս» արմատական պաղեստինյան շարժման զինյալները։
Բացի այդ, «Համաս»-ը հոկտեմբերի 7-ից սկսած Գազայի հատվածից հազարավոր հրթիռներ է արձակել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ:
Իսրայելի բանակի գործողություններից ավելի քան 1800 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 7 հազարը վիրավորվել է:
Իսրայելական կողմից զոհերի թիվը հասնում է 1500-ի, վիրավորվել է մոտ 4 հազար մարդ։