Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագիր կնքելու հարցում և առաջարկել է բանակցություններն անցկացնել Մոսկվայում։
Կրեմլի ղեկավարն այս մասին խոսել է Բիշքեկում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բանակցություններ կարող են տեղի ունենալ ցանկացած ձևաչափով։
«Սկզբի համար, եթե պետք լինի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների և փորձագետների ձևաչափով, և, իհարկե, մենք կնպաստենք որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները»,- ընդգծել է Պուտինը՝ միաժամանակ հավելել, որ ընտրությունը միշտ համապատասխան երկրինն է, իսկ Մոսկվան իր կողմից պատրաստ է «անհրաժեշտ պայմաններ ստեղծել»։
ՌԴ նախագահը հայտնել է, որ հայ-ադրբեջանական, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորումը քննարկել է նաև երեկ Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը և Ալիևը Բիշքեկում քննարկել են Ղարաբաղի հարցը«Ինչպես գիտեք, վերջին երեք տարիների ընթացքում ռուսական կողմը նշանակալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածություն թույլ չտալու համար։ Մեր աջակցությամբ պատրաստվել է համապատասխան եռակողմ փաստաթուղթ։ Եվ այս ամբողջ ընթացքում եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան քրտնաջան աշխատանք է տարվել երկու մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշել է Պուտինը։
Կրեմլի ղեկավարի կարծիքով՝ ռուս խաղաղապահներն էլ «բարեխղճորեն իրենց առաքելությունն են կատարել Ղարաբաղում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ ՊեսկովՀայաստանն ԱՊՀ հավաքին չի մասնակցում:
Նիստին ներկա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ելույթում հայտարարել է, թե Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում։
«Վրաստանն առաջինը լքեց մեր միավորումը, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փառք Աստծո, ԱՊՀ տարածքում մի շարք հակամարտություններ հաջողությամբ լուծվել են»․ Լուկաշենկո