«ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում։
Բելառուսի առաջնորդը չի հստակեցրել, թե «հաջողությամբ լուծված» ո՞ր հակամարտությունները նկատի ունի։
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է այսօր։
Հանդիպմանը մասնակցում են Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի,Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում այդ հավաքին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բիշքեկում այսօր տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը