Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Ղրղըզստան, որտեղ վաղը տեղի է ունենալու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովը։ Այսօր նա երկկողմ հանդիպումներ է անցկացնում, այդ թվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ չի մեկնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փաշինյանը գնաց Գրանադա՝ անհասկանալի հանդիպման, բայց չկարողացավ գնալ Բիշքեկ»․ ԱլիևՌուսաստանի նախագահը առաջինը հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովին։ Նրանք միասին մասնակցել են Ղրղըզստանում ռուսական ավիաբազայի տեղակայման ու 20-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Հուսով եմ, որ Ռուսաստանի ու Ղրղըզստանի միջև ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցությունը, մեր դաշնակցային հարաբերությունները, որոնց խորհրդանիշը Կանտում ռուս զինվորականների ներկայությունն է, ապագայում ավելի կուժեղանա ու կընդլայնվի»,- ասել է Պուտինը։
Ղրղըզստանի նախագահը տեղեկացրել է, որ նախօրեին խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր Մոսկվայում։
«Համոզված եմ, որ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգը արդյունավետ գործիք է լինելու ապահովելու մեր ընդհանուր օդային տարածքը ցանկացած սպառնալիքից ու նպաստելու ռազմական համագործակցությանը»,- ասել է Ժապարովը։