Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարևորվել է դրա շարունակականությունը::
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նրանք անդրադարձել են նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի արցախցիների տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունն ամեն ինչ կանի, որ արցախցիները մնան Հայաստանում. Փաշինյան