Բլինքենը ժամանել է Իսրայել

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի ժամանել է Իսրայել՝ արտահայտելու Միացյալ Նահանգների համերաշխությունը Իսրայելին «Համասի» զինյալների դեմ պայքարում և աշխատելու կանխել հակամարտության հետագա սրացումը։

Նա նաև փորձելու է օգնել «Համասի» կողմից գերեվարված մարդկանց ազատ արձակմանը, որոնց թվում, ըստ լուրերի, նաև ամերիկացիներ կան։

Բինքենը հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենայմին Նեթանյահուին։ Նա իսրայելից մեկնելու է Հորդանան, որտեղ բանակցելու է Հորդանանի թագավոր Աբդալայի, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էնթոնի Բլինքենը մեկնել է Իսրայել և Հորդանան