Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ անցած գիշերը ԱԹՍ-ների բեկորներ են ընկել երկու տների վրա, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, ևս երկուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում։
Նահանգապետը Տելեգրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել, հավաստիացնելով, որ պատկերվածը Բելգորոդի արվարձանում գտնվող գրեթե ամբողջությամբ ոչնչացված երկու բնակելի տների փլատակներն են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՕՊ-ը Բելգորոդի մարզում երեք ԱԹՍ է խոցել․ Գլադկով