Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Բոնոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորել դրա շարունակականությունը: Ինչպես նաև մտքեր են փոխանակվել Գրանադայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման շուրջ:
Ըստ հաղորդագրության, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի արցախցիների տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին և մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող թեմաների:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման՝ ի հեճուկս այդ թվում ԱՄՆ-ի բազմաթիվ հասցեական կոչերի․ Միրզոյանը՝ ԲոնոյինԲայրամովը Բաքվում ընդունել է Բոնոյին