«Բաքուն երախտապարտ է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերի համար», - այսօր ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մենք երախտագիտությամբ ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, նաև Հայաստանի դաշնակիցն է։ Այդ երկիրը մեր տարածաշրջանում է՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա են գտնվում։ Եվ բնական է, որ մեր երկրների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդությունը», - նշել է Ադրբեջանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպել են Ալիևին