Այսօր վաղ առավոտից բախումներ են Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով։ Իսրայելի ռազմաօդային ուժերը կեսօրին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գործող «Հեզբոլա» շարժման դիրքերին։ Այս մասին հաղորդել են իսրայելական պաշտոնական աղբյուրները։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Հեզբոլա»-ի զինյալները գնդակոծել են իսրայելական բանակի դիրքերը՝ առնվազն մեկ միավոր զրահատեխնիկա ոչնչացնելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը հրետանային հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին