Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։
«Քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս - ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Շեշտադրումներ են արվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման և ամրապնդման հետ կապված թեմաների վրա», - հայտում է ռուսական կողմը։
Ադրբեջանական կողմը միայն փաստում է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Բաքու