Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը քարոզարշավի ընթացքում ծանրացվել է

Վարդան Ղուկասյան, արխիվ

Իրավապահները մեկ ամիս առաջ՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ծանրացրել են «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը՝ երեք հոդվածներին ավելացնելով ևս մեկը՝ հանցավոր խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դրվագով։

Ղուկասյանը մի քանի ամիս է՝ հետախուզման մեջ է՝ շորթման, խարդախության, դատավորի մասին վարկաբեկող տեղեկություններ տարածելու հոդվածներով։ Նույն գործով անցնում է նաև կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, նա այս պահին կալանավորված է, բայց դա «Հանրային ձայն»-ին չխանգարեց մասնակցել Երևանի ավագանու ընրություններին և 7 մանդատ ստանալ։ Ավելին, այսօր հենց այս խմբակցության ներկայության շնորհիվ իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանը կարողացավ ընտրվել Երևանի քաղաքապետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ

Ավինյանի հիմնական մրցակից՝ «Ազգային առաջընթաց»-ի ներկայացուցիչ Իզաբելլա Ագարյանը կասկածներ ունի, որ իշխանությունն օգտագործում է Ղուկասյանի ու նրա աջակիցների դեմ իրավական մահակը՝ ավագանիում ցանկալի արդյունք ստանալու համար։

Ղուկասյանի փաստաբանը, մինչդեռ, պնդում է՝ իր պաշտպանյալի վրա ճնշում չի եղել, ավելին՝ նա հանրության մասին է մտածել՝ նոր ընտրությունների չգնալով։

«Ազատության» վիդեոռեպորտաժը․

Your browser doesn’t support HTML5

Ավինյանի մրցակիցները կասկածներ ունեն, որ իշխանությունը օգտագործում է Ղուկասյանի «իրավական մահակը»՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար