ՈւԵՖԱ-ն հրապարակեց մայրցամաքի ֆուտբոլի առաջիկա առաջնությունները հյուրընկալող երկրների անունները

Եվրոպայի ֆուտբոլի 2028 առաջնությունը կանցկացվի Բրիտանիայում և Իռլանդիայում, իսկ 2032 թվականի առաջնությունը՝ Իտալիայում և Թուրքիայում, երեքշաբի օրը հայտարարեց ՈւԵՖԱ-ն։

Անցած շաբաթ Թուրքիան հրաժարվել է 2028 թվականի առաջնությունն անցկացնելու հայտից և միացել Իտալիային՝ հաջորդ առաջնությունը համատեղ հյուրընկալելու համար։