«Համաս»-ը գերի է վերցրել ավելի քան 100 իսրայելցու

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը հայտնել է, որ «Համաս»-ը Գազայի հատվածում պահում է 100-150 իսրայելցի պատանդների, որոնց առևանգել են Իսրայելի տարածքից, ռազմական ներխուժման ժամանակ։

Իսրայելի զինված ուժերի մամուլի խոսնակն այսօր ասել է, որ 50 պատանդների ընտանիքներին զինվորականները տեղեկացրել են այդ մասին։ Մյուսների ընտանիքներին կհայտնեն տեղեկատվությունները ճշտելուց հետո։

«Համաս»-ը սպառնացել էր գնդակահարել գերիներին, եթե Իսրայելը շարունակի ավիահարվածները Գազայի հատվածին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համասը» բաց է Իսրայելի հետ հնարավոր զինադադարի շուրջ քննարկումների համար․Reuters