Ռուսական երկու ռազմանավ «բարեկամական այցով» Բաքվում է

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի երկու ռազմանավ «ոչ պաշտոնական՝ բարեկամական այցով» ժամանել է Բաքու, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նավի անձնակազմի անդամներին դիմավորել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։