Վաղը ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Իսրայելում ստեղծված վիճակը

ԵՄ բարձր ներկայացուցչի խոսնակ Պետեր Ստանո, արխիվ

Եվրոպական միության երկրների արտաքին գործերի նախարարները վաղը՝ հոկտեմբերի 10-ին, գումարելու են արտահերթ ժողով և քննարկելու են Իսրայելում ու ամբողջ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:

Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Եվրոպական միությունը, բոլոր 27 երկրները հստակ հայտնել են, որ դատապարտում են Իսրայելի վրա «Համաս»-ի սարսափելի հարձակումները, և ընդգծել են, որ Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք՝ համաձայն միջազգային իրավունքի», - ասել է Բորելի խոսնակ Պետեր Ստանոն:

Եվրամիությունը վաղը քննարկելու է այդ հակամարտության հետևանքով տուժածներին սատարելու հնարավորությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հազարից ավելի զոհեր, հազարավոր վիրավորներ. ռազմական գործողությունները Իսրայելի և «Համաս»-ի միջև շարունակվում են