Իսրայելը սկսում է Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ դադարեցնելով պաղեստինյան անկլավի սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Ես հրաման եմ արձակել՝ Գազան կլինի լիակատար շրջափակման մեջ։ Չի լինի էլեկտրաէներգիա, սննդամթերք կամ վառելիք։ Մենք կռվում ենք բարբարոսների դեմ և համարժեք պատասխան ենք տալիս», - ասել է նախարարն՝ իրավիճակի վերլուծությանը նվիրված օպերատիվ խորհրդակցությունից հետո։
Ըստ վերջին տվյալների, բախումների հետևանքով իսրայելցիների զոհերի թիվը գերազանցել է 700-ը։
Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածին իսրայելցիների հասցրած հարվածներից զոհվել է ավելի քան 400 մարդ։ Երկու կողմից կան հազարավոր վիրավորներ և մեծ թվով գերիներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ»․ Իսրայելի պաշտպանության նախարար