BBC-ին, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին, հայտնում է, որ իսրայելցի զինվորականները վերականգնել են վերահսկողությունը Գազայի մոտ գտնվող համայնքների վրա։
Ըստ Հագարի՝ սակայն որոշ հատվածներում պաղեստինցի զինյալների հետ տեղային բախումներն ակտիվ շարունակվում են։
Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ մարտեր են ընթանում Իսրայելի տարածքի «յոթ կամ ութ» վայրերում:
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: Իսրայելը պատասխան գործողությունների է դիմել և հայտարարել է, որ կհաղթի:
Իսրայելի պաշտպանության բանակի վերջին տվյալներով՝ ավելի քան 700 իսրայելցի է սպանվել, 2 հազար150-ը՝ վիրավորվել, Պաղեստինյան իշխանություններն, իրենց հերթին հայտնում են, որ Գազայի հատվածում պատասխան հարվածների հետևանքով զոհվել է 413 մարդ, վիրավորվել՝ 2 հազար 300-ը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաղեստինցիներն անանկալ հարձակում են իրականացնում Իսրայելի դեմ