Ավելի քան 2 հազար 445 մարդ է զոհվել շաբաթ օրը Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «Թալիբանի» վարչակազմի հրապարակած տվյալները։
Reuters-ի փոխանցմամբ՝ Հերաթ քաղաքից մոտ 35 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած ցնցումներից ամենաուժեղը 6.3 մագնիտուդ հզորություն է ունեցել: «Թալիբանը» հայտարարել է, որ սրանք վերջին տարիների ամենամահաբեր ցնցումներն էին։
Հայաստանի արտգործնախարարությունը խորին ցավակցություն է հայտնել երկրաշարժից տուժած Աֆղանստանի ժողովրդին՝ հույս հայտնելով, որ «տուժածների ընտանիքներն ու մերձավորները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկրաշարժերի շարք Աֆղանստանում, ըստ «Թալիբան»-ի՝ առնվազն 2 հազար մարդ է զոհվել