Տվյալ պահի դրությամբ՝ Արցախից տեղափոխված 293 բուժառու շարունակում է բուժում ստանալ հայաստանյան տարբեր բուժհաստատություններում։
Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարության տվյալները, բուժառուներից 106-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Նախօրեին Հայաստանի բժիշկների, ինչպես նաև Իտալիայից ժամանած խմբի քննարկման արդյունքում որոշվել է, որ 5 պացիենտ բուժումը շարունակելու է Իտալիայում։ Ավելի վաղ 4 բուժառու մեկնել է Բուլղարիա, 3-ը՝ Ֆրանսիա, գործընթացը շարունակական է, նշեց Բաղդասարյանը։