Հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Իսրայելում և Գազայի գոտում ստեղծված վիճակը

Գազայի հատվածից հրթիռներ են արձակվում իսրայելյան ավանների վրա, 7 հոկտեմբերի, 2023թ.

Վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Նյու Յորքում, տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Իսրայելում և Գազայի գոտում իրավիճակի սրումը և արյունալի բախումները դադարեցնելու հնարավորությունը:

Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա:

Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»:

Իսրայելը պատասխան գործողությունների է դիմել և հայտարարել է, որ կհաղթի: Երկու կողմերից կան հարյուրավոր զոհեր:

Միջազգային հանրությունը դատապարտել է պաղեստինցիների հարձակումները: Թեհրանը հայտնել է պաղեստինցիներին սատարելու մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաղեստինցիներն անանկալ հարձակում են իրականացնում Իսրայելի դեմ