Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության առաջնորդ:
Ընտրությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին Անկարայում անկացված համագումարում։
TRT Haber հեռուստակայանի հաղորդագրության համաձայն, համագումարի բոլոր 1399 պատվիրակները քվեարկել են հօգուտ երկրի նախագահի:
Էրդողանը 2001 թվականի օգոստոսից՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադրումից ի վեր է հանդես գալիս որպես այդ քաղաքական ուժի առաջնորդ:
Քվեարկության արդյունքներին հաջորդած ելույթում նա շնորհակալություն է հայտնել կուսակիցներին և ասել է, թե համոզված է, որ «Արդարություն և զարգացումը» կհաղթի 2024 թվականի մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար վերընտրվելու կապակցությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը «պատերազմող կողմերին զսպվածության կոչ է արել»