«Պետք ա ստեղծենք, որ ապրենք»․ Արցախից եկել ու Տավուշի Զորական գյուղում է տեղավորվել Շիրին Ստեփանյանը՝ կնոջ, որդիների ու թոռների հետ։ Խնամքով ջրում է այգու հատուկենտ ծառերը, որ գարնանը լավ բերք տան՝ մինչև իրենք իրենց ձեռքով պտղատու այգի հիմնեն։
Շիրին Ստեփանյանն Ասկերանում հայտնի գինեգործ էր։ Ասում է՝ շատ բան իրենց մեծ ընտանիքի հետ չեն բերել։ Անգամ 200 լիտր սպիտակ գինին չկարողացավ Հայաստան հասցնել, բայց Ադրբեջանին անցած իր տանը հողի հաստ շերտի տակ թաքցրել է: Վստահ է՝ ուրիշը երբեք չի գտնի։
Ընդամենը երկու օր է՝ ինչ Զորականում են։ Գնացել, դիմացի գյուղից՝ Դեբեդավանից մի տոննա սպիտակ խաղող է գնել՝ սպասում է՝ իրեն հասցնեն։ Ասում է՝ գինին ճիշտ պատրաստի՝ Արցախի համը կստանա։
Շիրինը կատակում է, թե երկու օրում կինը տեղացի է դարձել, հարևանի տուն անգամ սուրճ խմելու է գնում։
Երկու օրում Զորականում անբնակ մի տուն կարգի են բերել, տան ավելի քան 10 մեծ ու փոքր բնակիչների համար անկողին գցել։ Կտեղավորվեն։
Մանրամասները՝ տեսանյութում