Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատերազմող կողմերին զսպվածության կոչ է արել։
«Թուրքիան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ իմպուլսիվ քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության սրման», - ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության 4-րդ արտահերթ համագումարում։
Այսօր առավոտյան հաղորդվեց, որ ՀԱՄԱՍ-ը հարձակում է սկսել, զինյալները հարավային Իսրայել են ներթափանցել։
«ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ է թույլ տվել այսօր առավոտյան և պատերազմ սկսել Իսրայել պետության դեմ», - ասել է Գալանտին՝ հավելելով՝ Իսրայելի պաշտպանության բանակը «կռվում է թշնամու դեմ ամեն վայրում», և «Իսրայել պետությունը կհաղթի այս պատերազմում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ»․ Իսրայելի պաշտպանության նախարար«Մեր նպատականը տարածաշրջանային հակամարտությունների ավարտն է»
Այսօր համագումարի ընթացքում անդրադառնալով երկրի ներքին խնդիրներին՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան վճռական է ահաբեկչության դեմ պայքարում։
Խոսելով Անկարայի առաջնահերթություններից՝ Թուրքիայի ղեկավարը, մասնավորապես, շեշտել է․ - «Մեր առաջնահերթությունն է՝ դադարեցնել արյունահեղությունը տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս, Բալկաններից մինչև Սև ծով»։
Թուրքիայի իշխող կուսակցության համագումարը հրավիրվել է տեղական ինքնակառավարման մարմինների՝ գալիք տարվա գարնանը կայանալիք ընտրություններին ընդառաջ։
Համաժողովին մասնակցում են ավելի քան 100 հազար պատվիրակներ և հյուրեր, Անկարայում հավատարմագրված 127 պետությունների դեսպաններ։