Իրանի իշխանություններն իրենց միանշանակ աջակցությունն են հայտնում ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի դեմ այսօր առավոտյան ձեռնարկված հարձակմանը։
«Մենք շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին։ Մենք նրանց կողքին կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ չեն ազատագրել Պաղեստինն ու Երուսաղեմը», - իրանական ISNA գործակալության հետ զրույցում ասել է Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ռահիմ Սաֆավին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ»․ Իսրայելի պաշտպանության նախարար