Ռուսական կողմը հերքում է լուրը, թե Բաքվում կամ Երևանում քննարկվում է Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը։
Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է մի անանուն աղբյուր ռուսական դիվանագիտական շրջանակներից:
«Իրականությանը չի համապատասխանում մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հարցը», - ասել է գործակալության զրուցակիցը և հստակեցրել. - «Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեության վերաբերյալ ծրագրված շփումների մասին է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՏԱՍՍ. ՌԴ պատվիրակությունը կայցելի ՀՀ՝ քննարկելու ռուսական զորախմբի դուրսբերման ժամկետը․ Երևանը նման տեղեկություն չունի