Այսօր առավոտյան ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Խարկովի կենտրոնին, որի հետևանքով մահացել է դպրոցական երեխա և նրա տատիկը, մոտ երկու տասնյակ մարդ վիրավորվել է, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները:
Հինգշաբթի օրը Խարկովի մարզի Գրոզա գյուղի սրճարաններից մեկի վրա հարձակման հետևանքով էլ 52 մարդ է զոհվել։
Մոսկվան շարունակում է պնդել, որ ռուս զինվորականները քաղաքացիական կառույցներ չեն թիրախավորում։
«Հարվածներ են հասցվում ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների, այն վայրերին, որտեղ հավաքվում են զինվորական անձնակազմը և ռազմական ղեկավարության ներկայացուցիչները», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը այսօր հայտարարել է, որ հատուկ խումբ է գործուղում Գրոզա՝ գնահատելու տեղի ունեցածը։
ՌԴ ՊՆ-ն դեռ չի ներկայացրել տեղի ունեցածի իր վարկածը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Լվովին, Լուցկին, Դնեպրին և Ուկրաինայի այլ քաղաքների. կան զոհեր և վիրավորներ