Հայ - ադրբեջանակական սահմանը գտնվում է Բաքվի խիստ հսկողության տակ․ Գուլիև

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիև, արխիվ

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը հայտարարել է՝ հայ - ադրբեջանակական սահմանը գտնվում է Բաքվի «խիստ հսկողության տակ», ցանկացած վտանգ «վճռականորեն կկանխվի»։

«Այսօր օպերատիվ իրավիճակը Ադրբեջանի պետական սահմանի ողջ գծով, ներառյալ՝ Հայաստանի հետ պետական սահմանը, գտնվում է խիստ հսկողության տակ, և Ադրբեջանի սահմանի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ վճռականորեն կկանխվի և կճնշվի», - գրել է ադրբեջանցի պաշտոնյան մամուլում հրապարակած իր հոդվածում։

Էլչին Գուլիևը նույն հոդվածում նաև նշում է, որ վերջին երեք տարվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին կառուցել է 19 նոր զորամաս, 140 սահմանային մարտական կետ։