Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հնարավոր դուրս բերման մասին լուրերի ֆոնին ՌԴ փոխարտգործնախարարը ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ կատարած մեկօրյա այցի արդյունքներից է խոսել։
Սերգեյ Վերշինինը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ Մոսկվան կվերլուծի ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունները։ Մինչ այդ ռուս պաշտոնյան մեջբերել է ՄԱԿ-ի դիվանագետների պնդումները և հայտարարել․ -
«Այն ինչ արդեն հրապարակվել է, վկայում է այն մասին, որ լուրջ ավերածություններ չկան»։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքերով՝ ՄԱԿ-ի պաշտոնյաները «ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, թե որքան արագ է տեղի ունեցել բնակչության հեռացումը Լեռնային Ղարաբաղից»։
Պաշտոնական Երևանը կոշտ քննադատել է Բաքվում հավատարմագրված ՄԱԿ-ի դիվանագետների մեկօրյա այցին հաջորդած գնահատականները, դրանք որակել «խիստ կողմնակալ» և ընդգծել, որ չի արտացոլում իրավիճակը գետնի վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի առաքելությունը «ցնցված է»՝ ինչպես են արցախցիները «հանկարծակի» լքել իրենց տները