Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց իրանցի իրավապաշտպան Նարգիզ Մոհամմադիին

2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգիզ Մոհամմադիին:

Իրանցի ակտիվիստը գտնվում է Իրանի բանտերից մեկում։

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի հաղորդագրության համաձայն Մոհամմադին նման բարձր պարգևի է արժանանում «կանանց նկատմամբ ճնշումների դեմ իր պայքարի համար»։

Մոհամադին բանտում է անցած տարվա նոյեմբերից։ Մինչ այդ նա 13 անգամ բանտարկվել է և հինգ անգամ ազատազրկման դատապարտվել:

Իրանի դատարանը նրան ընդհանուր առմամբ 31 տարվա ազատազրկման է դատապարտել։ Նա երկրորդ իրանցի կինն է, որն արժանանում է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

2003 թվականին այդ պարգևը շնորհվել էր իրավապաշտպան Շիրին Էբադիին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում իրավապաշտպան է ձերբակալվել