ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ Երևանը տեղեկություններ չունի․ ՀՀ ՊՆ խոսնակ 

Պաշտոնական Երևանը ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություններ չունի։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նման հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարարությունում պլանավորված չէ։

«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունենք և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ», - «Ազատությանն» ասաց Թորոսյանը։

ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ պատվիրակությունն այսօր կայցելի ՀՀ՝ քննարկելու ռուսական զորախմբի դուրսբերման ժամկետները․ Երևանը նման տեղեկություն չունի