Եվրամիության խորհրդի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում հանդիպման կհրավիրի մինչև հոկտեմբերի վերջը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Շառլ Միշելը լրագրողներին հայտնել է Գրանադայում, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը։
Այսօր իսպանական այդ քաղաքում նախատեսվում էր ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը, որին, սակայն, Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել։ Կայացավ Շառլ Միշելի, Էմանյուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն ընդունվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրանադայի քառակողմ հանդիպման հայտարարությունը Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշում է զանգվածային տեղահանություն
Ադրբեջանի նախագահի օգնականը, մինչդեռ, հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է մոտ ժամանակներս Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումներին՝ ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հայտարարում է՝ պատրաստ է շարունակել քննարկումները Բրյուսելում, բայց եռակողմ ձևաչափով