Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին կարճատև զրույցի նպատակով ընդունել է Հայաստան ժամանած ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման՝ Ժնևի գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը:
Միրզոյանը զրուցակցին է հայտնել Հայաստանի հիասթափությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ, ինչպես նաև խիստ դժգոհությունը հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի ղեկավարած պատվիրակության ԼՂ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության կապակցությամբ, ասված է ԱԳՆ հայտարարությունում:
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ շարունակված քննարկմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի հայ բնակչության տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի և առկա խնդիրների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԼՂ այցից հետո ՄԱԿ առաքելության տարածված հաղորդագրությունը խիստ կողմնակալ է. ՀՀ ԱԳՆՄԱԿ-ի առաքելությունը «ցնցված է»՝ ինչպես են արցախցիները «հանկարծակի» լքել իրենց տները