Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

ՊՆ խոսնակի փոխանցմամբ՝ Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող և անվտանգային այլ հարցեր: