ԵՄ-ն Հայաստանում էլ մեծ խոստումներ է տվել, բայց ոչինչ չի արել․ Զախարովա

Եվրամիությունն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Կոսովոյի և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակներում, այսօր, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վստահ եմ՝ Հայաստանում հարցեր կառաջանան իրավիճակի հետ կապված, այնտեղ էլ մեծ խոստումներ են տվել, բայց ոչինչ չեն արել, սադրանքներից բացի, որ հանգեցրին իրավիճակի դետոնացիայի» ,- հայտարարել է Զախարովան։

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը նաև նշել է, թե Ռուսաստանը տեղեկություն ունի, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ, Մոսկվան պատրաստ է աջակցել։

«Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Ղարաբաղի բնակիչներից ոմանք մտածում են վերադառնալու մասին, եթե, ինչպես իրենք են ձևակերպում, դրա համար պայմաններ ստեղծվեն և ապահովվի նրանց անվտանգությունը։ Այս դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի այդ գործընթացին ադրբեջանական կողմի հետ շփումներում», - ասել է Զախարովան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով այս պահին տեղի է ունենում ԼՂ հայերի զանգվածային գաղթ. Պետեր Ստանո