ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնանկ արեց խոսնակին՝ հանրապետական Քևին ՄըքՔարթիին։
Նրա դեմ հանդես եկավ Հանրապետական կուսակցության ոչ մեծաթիվ աջ արմատականների մի խումբ, իսկ Դեմոկրատական կուսակցությունը միանալով նրանց, հեռացրեց խոսնակին։
Քևին ՄըքՔարթին շաբաթ օրը կարողացավ համաձայնության գալ ժամանակավոր բյուջեի ընդունման շուրջ, որը կանխեց այսպես կոչված «շաթդաունը», ինչը հարուցեց նրա կուսակիցներից որոշների զայրույթը։
Նրանցից Ֆլորիդայի ներկայացուցիչ Մեթ Գեյցը, երկուշաբթի օրը բանաձևի նախագիծ ներկայացրեց խոսնակի հրաժարականի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը և ՄըքՔարթին նախնական համաձայնության են եկել պետպարտքի «առաստաղը» բարձրացնելու շուրջ