Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովն այցելել է Թեհրան, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ Խալաֆովն Իրանի բարձրաստիճան ղեկավարության հետ կքննարկի երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Օրեր առաջ Թեհրանում էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հանդիպումներ ունեցավ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի, ինչպես նաև արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման․Ալի Ահմադիանի