Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչիում հանդիպել է ինքնահռչակ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անջատականների ղեկավարներ Ասլան Բժանիայի ու Ալան Գագլոևի հետ։
Բժանիայի հետ հանդիպմանը Լավրովը խոստացել է աշխատել՝ ավելացնելու համար Աբխազիայի անկախությունը ճանաչած երկրների թիվը։
Վրաստանից անջատված այդ երկու շրջանների անկախությունը Մոսկվան ճանաչել է 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո։
Հարավային Օսիայի ղեկավարի հետ հանդիպմանը Ալան Գագլոևը Ռուսաստանի ղեկավարությանը հավաստիացրել է, որ Հարավային Օսիան եղբայրական ու մեծ Ռուսաստանի համար մնում է հուսալի գործընկեր ու հարավային ֆորպոստ։
Աբխազիայի ու Հարավային Օսիայի ղեկավարների հետ Լավրովի հանդիպումները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում, բնիկ հայերի զանգվածային էթնիկ զտումների ֆոնին։