Կոլոննան ողջունել է «Հայաստանի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը»

Այժմ Երևանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան X-ում գրառմամբ ողջունել է «Հայաստանի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը» և նկատել, որ այդպիսով Հայաստանը կդառնա Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն։

Նրա ձևակերպմամբ՝ «անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազգային ժողովն ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը