Իրանի նախագահը Թեհրանում ընդունել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արխիվ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացնում է, որ Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգության հարցեր։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել է, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով։

Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորել ենք այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակությունը։

Էբրահիմ Ռաիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։

Ավելի վաղ նա հանդիպումներ էր ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի, ինչպես նաև արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Ալի Ահմադիանին