Սլովակիան կարձագանքի սահմանը վերահսկելու Չեխիայի ու Լեհաստանի քայլերին

Լյուդովիտ Օդորը, արխիվ

Սլովակիայի վարչապետ Լյուդովիտ Օդորն այսօր ասել է, որ Սլովակիայի կառավարությունը կարձագանքի սահմանը վերահսկելու հարևան երկրների՝ Չեխիայի ու Լեհաստանի քայլերին։

«Միգրացիան լուծման կարիք ունի Եվրոպական արտաքին սահմաններում։ Երբ որևէ երկիր սկսում է իր սահմանը ավելի շատ հսկել՝ դա հանգեցնում է կասկադի էֆեկտի։ Մենք բոլորս կվճարենք դրա համար և արդյունքը շատ անհասկանալի կլինի»,- ասել է Սլովակիայի վարչապետը։