Իլյհամ Ալիևը հուսով է, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը կխթանի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացումը:
Այդ մասին նա այսօր ասել է Բաքվում իր նստավայրում ընդունելով Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին:
Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, թե խաղաղության պայմանագրի հարցում ինքն է հանդես եկել նախաձեռնությամբ, և նշել է, որ տարածաշրջանում ի հայտ են եկել պատմական հնարավորություններ, որոնք ընձեռում են խաղաղության օրակարգն առաջ տանելու հնարավորություն:
Ըստ APA լրատվական գործակալության, «Քենթրբերիի արքեպիսկոպոսի հետ զրույցում Ալիևն անդրադարձել է խաղաղություն հաստատելու համար ներկայումս Ադրբեջանի գործադրած ջանքերին»:
Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գրանադայի բանակցություններին ընդառաջ Երևանն ու Բաքուն հույս են հայտնում, որ խաղաղության պայմանագիրը մոտ է Եվրամիությունը պնդում է, որ Երևանն ու Բաքուն պետք է «կոնկրետ քայլերի և վճռական փոխզիջումների» դիմեն Սիմոնյան. «Շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք կնքել խաղաղության պայմանագիր»