Բաքուն Ղարաբաղում մունիցիպալիտետներ է ստեղծելու

Հայերը Լաչինով հեռանում են Ղարաբաղից, արբանյակային լուսանկար, 26 սեպտեմբերի, 2023թ.

Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայ բնակիչների տարածքներում ձևավորվում են մունիցիպալիտետներ՝ տեղական կառավարման համայնքներ, ասվում է Ադրբեջանի իշխանությունների կազմած Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերի վերաինտեգրման ծրագրում։

Նշվում է, որ Ադրբեջանի օրենքների համաձայն, այդ մունիցիպալիտետները ձևավորվելու են ընտրությունների միջոցով։