Ղարաբաղում հայերի տարածքներում կառավարումն իրականացնում են Ալիևի ներկայացուցիչները

Ստեփանակերտը 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ի մարտական գործողություններից հետո:

Լեռնային Ղարաբաղում հայերի բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից լիազորված հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Հայ բնակիչները կարող են ներգրավվել այդ հատուկ ներկայացուցչությունների աշխատանքներում։ Այդ մասին, ըստ Trend լրատվական գործակալության, տեղեկություն է հրապարակել Ադրբեջանի նախագահի վարչակազմը։

Trend-ը փոխանցում է, որ Ադրբեջանը «գործնական միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ»։

Ղարաբաղի հայերի հետ կապերի պատասխանատու նշանակված պատգամավոր Ռամին Մամեդովը սեպտեմբերի 21-ին, 25-ին և 29-ին Եվլախում և Իվանյանում (Խոջալու) հանդիպումներ է անցկացրել հայերի հետ և ներկայացրել է Ադրբեջանում վերաինտեգրվելու ծրագրերն ու քննարկումներ է անցկացրել այդ հարցերի շուրջ:

Քննարկումների ընթացքում ադրբեջանական կողմն ընդգծել է, որ վերաինտեգրումն իրականացվում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում»՝ երկրի Սահմանադրության, օրենքների և ստանձնած միջազգային պարտավորությունների հիման վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվլախում տեղեկատվություն է տրամադրվել վերաինտեգրման գործընթացի ընթացակարգերի մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր Ստեփանակերտում հանդիպելու են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները