Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ-պաշտոնական գագաթնաժողով գումարելու ծրագիր չկա: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա փոխանցմամբ, այդ օրը նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի տարբեր միջոցառումների:
Պեսկովն ասել է նաև, որ նախագահի Ղրղըզստան կատարելիք այցի ժամկետը որոշված է, սակայն այդ մասին դեռ վաղ է հայտարարել։
Հոկտեմբերի 7-ը Ռուսաստանի նախագահ Պուտինի ծննդյան օրն է, գալիք շաբաթ օրը նա կդառնա 71 տարեկան:
Անցած տարիներին հաստատված ավանդույթի համաձայն, այդ օրն ԱՊՀ երկրների ղեկավարներն Ռուսաստանում այցելել են Պուտինին և ոչ-պաշտոնական գագաթնաժողով են անցկացրել։