Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի. «Հանրային ձայն»

Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի, երեկ իր հերթական ուղիղ եթերներից մեկում հայտարարեց նախկին ոստիկան, «Հանրային ձայն»-ից Վարդան Ղուկասյանը։

Նրա գլխավորած ուժը սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում 7 մանդատ է ստացել և ըստ էության հենց այս կուսակցությունից է կախված՝ հոկտեմբերի 10-ին նշանակված ավագանու առաջին նիստին կընտրվի նոր քաղաքապետ, թե Երևանը նոր ընտրությունների կգնա։

Հետախուզման մեջ գտնվող Ղուկասյանի խոսքով՝ ստեղծված պայմաններում նոր ընտրություններ կազմակերպել ու քարոզարշավ անել չի կարելի։

Ղուկասյանի հայտարարությունն ըստ էության նշանակում է, որ իր ղեկավարած ուժը չի բոյկոտելու առաջին նիստը։

Եթե ամսի 10-ի նիստին քվորում ապահովվի ու միայն մեկ թեկնածու առաջադրվի, նրան քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ կլինի 27 ձայն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության

Մանրամասները տե՛ս այստեղ